Անի համայնքի սահմանամերձ Հայկաձորի միակ սրբատեղի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչն այսօր օծվեց Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ։
Հայ-թուրքական սահմանին գտնվող եկեղեցին 10-րդ դարի կառույց է։
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, վարչական ղեկավարի եւ հայկաձորցիների ջանքերով այսօր սրբավայր համարվող Կարմիր վանքի վրա վեր հառնեց հրաշափառ խաչը։