Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը ցույց է տվել իրենց գեղեցկուհի դստերը՝ 4 ամսական Զաբելին:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի սիրելին ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել։
«Թույլ տուր ինձ պատմել՝ ինչ է սերը»,- լուսանկարին կից գրել է Անիտա Այվազյանը:
Ի դեպ, սոցցանցերում Անիտա Այվազյանը փոխել է նաեւ ազգանունը: Նա արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս Անիտա Արոնյան-Այվազյան ազգանունով: