Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը արձակուրդ է մեկնել՝ նախընտրելով ճամփորդել «էկոնոմ դասով»։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ 68-ամյա նախկինկանցլերը արձակուրդն անցկացնում է Կանարյան կղզիներում՝ Ֆուերտեվենտուրա կղզում, ամուսնու՝ պրոգեսոր Յոհան Զուերի հետ։ Ընդ որում, եթե նախկինում նախկին կանցլերը ուղեւորությունների համար օգտագործել է կառավարական օդանավը, ապա այս անգամ նա ճամփորդության է մեկնել Eurowings ավիաընկերության սովորական չվերթով՝ «էկոնոմ դասով»։ Միակ բանը, որով նա տարբերվել է մյուս ուղեւորներից, եղել է այն, որ նրան ուղեկցել են մի քանի անվտանգության աշխատակից եւ նա առաջինն է բարձրացել օդանավ։ Օդանավում Մերկելը իր պլանշետից ինչ որ բան է կարդացել, խաչբառներ լուծել, բուտերբրոդներ կերել։