Աֆղանստանում արգելվել է կանեփի (մարիխուանայի) աճեցումը։ Այս մասին հրամանագիր է ստորագրել «Թալիբան» շարժման ղեկավար Խիբաթուլլա Ախունդզադան։ Հրամանագրում ասվում է, որ խստիվ արգելվում է Աֆղանստանի ողջ տարածքում կանեփի աճեցումը եւ դատարաններին իրավասություն է տրված այս արգելքը խախտողների հանդեպ դատաստան տեսնել ըստ շարիաթի կանոնների։ Հիշեցնենք, որ Աֆղանստանում օփիումի արտադրությամբ՝ աշխարհի առաջատար երկիրն է եւ կանեփի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Հստակ տեղեկություններ, թե որքան կանեփ է աճեցվում այդ երկրում, չկան։ ՄԱԿ-ի գնահատմամբ, 2009 թվականին կանեփի աճեցման համար նախատեսված պլանտացիների ընդհանուր մակերեսը Աֆղանստանի 17 նահանգներում կազմել է 10-24 հազար հեկտար։