Այսօր Միջինք է։
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը: Միջինքը մեզ հիշեցնում է, որ մեծ պահքի առաջին փուլը ավարտվեց, ու մենք մտնում ենք երկրորդ փուլ:
Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում:
ՀԱԵ Շիրակի Թեմի «Երիտասարդաց միության» նախաձեռնությամբ կազմակերվպել էր միջոցառում, որին իր մասնակցությունն ունեցավ նաև «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամը։ Միջոցառման ընթաքում տարբեր կառույցներ ներկայացրեցին իրենց պատրաստած պահոց գաթան և հյուրասիրեցին անցորդներին։