Այսօր Գյումրիի Թումո ստեղծարար կենտրոնում տեղի ունեցավ Պետություն -մասնավոր երկխոսություն թեմայով ֆորում,որի ընթացքում Գյումրիում և մարզում գործունեություն ծավալող բիզնեսմեններն ու տնտեսվարողները իրենց հարցերն են ուղղել ֆորումի խոսնակ պետական պաշտոնյաներին։ Մասնավորապես՝քննարկմանը ներկա են գտնվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարարները, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամ,Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանը։Ներկա գործարարները նախ բարձրաձայնել են բիզնեսի ծավալների ընդլայնմանը խոչնդոտող խնդիրները,ապա պետական կառույցների պատասխանատուներից հետաքրքրվել այդ ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների և պետական աջակցության ծրագրերի մասին։Բարձրաձայնված բոլոր խնդիրները կքննարկվեն փոխվարչապետի գրասենյակում և դրանց կանոնակարգման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան մոտեցումներ