Լքված ամուսինը պնդում է, որ իր կնոջը բռնել է հոր հետ սեքսով զբաղվելիս՝ իրենց երեխայի մանկական մոնիտորի շնորհիվ:
22-ամյա Դեկլան Ֆուլերն ամուսնացած է 22-ամյա Ստեֆանիի հետ, նրանք ունեն 2-ամյա դուստր։ Անցյալ տարվա սեպտեմբերին զույգը թույլ է տվել Դեկլանի հորը՝ 44-ամյա Դարրենին, տեղափոխվել իրենց մոտ։
«Ցավոտ է․․․ ինչպե՞ս կարող էր հայրս նման կերպ վարվել ինձ հետ», – Sun-ին տված հարցազրույցի ժամանակ վրդովված ասել է Դեկլանը: «Դա նորմալ չէ»։ Նրա խոսքով՝ իր կնոջ ենթադրյալ դավաճանության օրը նա եղել է աշխատանքի եւ որոշել է մանկական մոնիտորը փորձարկել իր սմարթֆոնով։
Կադրերում երեւում է, որ Ստեֆանին սկեսրայրի հետ գաղտագողի մտնում է ննջասենյակ՝ ըստ երեւույթին սիրով զբաղվելու համար: Դեկլանն ասում է, որ դավաճանության ցնցող արարքը քիչ էր մնում նրան սպանական դրդեր։
Հանդիպելով մեղադրական ապացույցների՝ Ստեֆանին եւ Դարենը հերքել են, որ ինչ-որ անհարիր բան են արել: Նրանք պնդում են, որ պարզապես մտել են ննջարան՝ միասին դիտելու «Սիմփսոնները»: Դեկլանին չի բավարարել այս բացատրությունը, եւ նա անմիջապես բաժանվել է կնոջից, ով գրեթե անմիջապես սիրավեպ է սկսել արդեն նախկին սկեսրայրի հետ։
«Ես չեմ խաբել Դեկլանին», – պնդել է Ստեֆանին, երբ Sun-ը կապ է հաստատեկ նրա հետ մեկնաբանություն ստանալու համար: «Դարենն ու ես հանդիպեցինք մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Դեկլանն ինձ թողեց»։
Ստեֆանին այժմ հղի է երկվորյակներով իր նախկին սկեսրայրից։
«Ես ցավում եմ երեխաների համար, նրանք հայտնվում են շատ խառնաշփոթ ընտանիքում», – հայտարարել է Դեկլանը ՝ նշելով, որ Ուիլոն եւ՛ խորթ քույր է լինելու, եւ՛ զարմուհի երկվորյակների համար, ովքեր շուտով կծնվեն: