ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կբարձրացնի փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կբարձրացնի փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը, հաղորդում է ТАСС-ը:

Մենք պատրաստվում ենք մեծացնել թիվը»,- նշել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն ապրիլի 16-ին որոշում էր կայացրել 2021 թ. համար նախատեսված նվազագույն շեմը անփոփոխ թողնել, որի դեպքում այն 15 000 է կազմում, իսկ այդ շեմը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին նախորդ վարչակազմն էր սահմանել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այս թիվը ամենացածր շեմն է 1980 թ-ից ի վեր:Բայդենը նշել է, որ փախստականների թույլատրելի թվի նվազագույն շեմը մտադիր են բարձրացնել 2022 թ. ֆինանսական տարում՝ հասնելով 125 000-ի: Միաժամանակ, ըստ Reuters-ի, Բայդենի վարչակազմը ֆինանսական այս տարում մտադիր է շեմը բարձրացնել մինչև 62 500-ի:

error20