<<Դրա հետևում, անշուշտ, ռուսներն են կանգնած>>. ԱՄՆ գլխավոր դատախազը երկրի դեմ լայնամասշտաբ կիբերհարձակման համար մեղադրել է Ռուսաստանին

ԱՄՆ գլխավոր դատախազ Բիլ Բարրը երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դեմ կիբերհարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը՝ հակադարձելով Չինաստանի հնարավոր մասնակցության մասին նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությանը։

Փորձագետների կողմից «վերջին տարիների վատագույն լրտեսական կիբերհարձակում» որակումը ստացած կիբերհարձակումներից երկու օր անց Բարրը հայտարարել է, որ համաձայն է պետքարտուղար Մայք Պոմպեոի հետ, որն ավելի վաղ այդ գործողությունները վերագրել էր Մոսկվային։

«Դատելով իմ ունեցած տեղեկատվությունից՝ ես համաձայն եմ պետքարտուղար Պոմպեոյի գնահատականի հետ։ Դրա հետևում, անշուշտ, ռուսներն են կանգնած»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ հրաժարվելով որևէ մանրամասնություն ներկայացնել։

Անցյալ շաբաթ ԱՄՆ կիբեռանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալությունը (CISA) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարական հաստատությունները, առանցքային ենթակառուցվածքները և մասնավոր հատվածի կազմակերպությունները կիբերկհարձակումների են ենթարկվել։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիբերհարձակումների համար մեղադրել էր Ռուսաստանին։Մենք կարող ենք պարզ ասել, որ ռուսները ներքաշված են այդ գործողությունների մեջ»,-ասել էր Պոմպեոն:

Նշենք, որ Ռուսաստանը հերքում է կիբերհարձակումներին մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )