• Latest
Ամասիա խոշորացված համայնքը ՏԻՄ կձևավորի ոչ թե ավագանու 15, այլ 9 անդամով. ՔՊ թեկնածուները հրաժարվել են ավագանու մանդատներից

Ամասիա խոշորացված համայնքը ՏԻՄ կձևավորի ոչ թե ավագանու 15, այլ 9 անդամով. ՔՊ թեկնածուները հրաժարվել են ավագանու մանդատներից

16 Դեկտեմբերի, 2021
Վերածննդի հրապարակում բոլորը մոլոր փնտրում են իրար

Վերածննդի հրապարակում բոլորը մոլոր փնտրում են իրար

1 Հոկտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

1 Հոկտեմբերի, 2023
Թուրքիան երկու «ահաբեկչի» է մեղադրում Անկարայում պայթյունի մեջ

Թուրքիան երկու «ահաբեկչի» է մեղադրում Անկարայում պայթյունի մեջ

1 Հոկտեմբերի, 2023
Ճարտարի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ճարտարի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

1 Հոկտեմբերի, 2023
Քո նմաններից ո՞նց ենք պրծնելու. Դերասանուհու սկանդալային գրառումը

Քո նմաններից ո՞նց ենք պրծնելու. Դերասանուհու սկանդալային գրառումը

1 Հոկտեմբերի, 2023
Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

1 Հոկտեմբերի, 2023
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

1 Հոկտեմբերի, 2023
Որտեղ ու ինչպես է որոշվելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը. Զրույց թուրքագետի հետ

Որտեղ ու ինչպես է որոշվելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը. Զրույց թուրքագետի հետ

1 Հոկտեմբերի, 2023
Ով Արցախն Ադրբեջանին տվեց, արժանի չէ Հայաստանի վարչապետ լինել. Յակոբ Այնթապլեան

Ով Արցախն Ադրբեջանին տվեց, արժանի չէ Հայաստանի վարչապետ լինել. Յակոբ Այնթապլեան

1 Հոկտեմբերի, 2023
Նրանց վերջին շնչառությունն է. Էրդողանը սպառնացել է

Նրանց վերջին շնչառությունն է. Էրդողանը սպառնացել է

1 Հոկտեմբերի, 2023
Հռոմի պապը հետևում է իրավիճակին․ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

Հռոմի պապը հետևում է իրավիճակին․ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

1 Հոկտեմբերի, 2023
«Պիրոլան» ավելի վարակիչ է, քան նախորդ Omicron շտամը. Նոր վարակ է մոլեգնում

«Պիրոլան» ավելի վարակիչ է, քան նախորդ Omicron շտամը. Նոր վարակ է մոլեգնում

1 Հոկտեմբերի, 2023
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը…». Արփի Գաբրիելյանը կիսվել է արխիվային տեսանյութով

Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը…». Արփի Գաբրիելյանը կիսվել է արխիվային տեսանյութով

1 Հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից (Տեսանյութ)

Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից (Տեսանյութ)

1 Հոկտեմբերի, 2023
«Հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

«Հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

1 Հոկտեմբերի, 2023
Տիրոջից խնդրենք իմաստնություն՝ մեր առաջնորդների համար. Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

Տիրոջից խնդրենք իմաստնություն՝ մեր առաջնորդների համար. Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

1 Հոկտեմբերի, 2023
ՀՀ իշխող ուժը ի՞նչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ Գոհար Մելոյան

ՀՀ իշխող ուժը ի՞նչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ Գոհար Մելոյան

1 Հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը

1 Հոկտեմբերի, 2023
Արցախում մնացած հայերին գրանցում են. նրանց թիվն անհայտ է․ Լուսանկարներ

Արցախում մնացած հայերին գրանցում են. նրանց թիվն անհայտ է․ Լուսանկարներ

1 Հոկտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

1 Հոկտեմբերի, 2023
Նատալի Լուազոն՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Ես զայրացած եմ և ամաչում եմ

Նատալի Լուազոն՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Ես զայրացած եմ և ամաչում եմ

1 Հոկտեմբերի, 2023
Առայժմ Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան

Առայժմ Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան

1 Հոկտեմբերի, 2023
Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Կաթողիկոս (Տեսանյութ)

Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Կաթողիկոս (Տեսանյութ)

1 Հոկտեմբերի, 2023
Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին

Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին

1 Հոկտեմբերի, 2023
Արցախի ռուսական համայնքի ղեկավարին ադրբեջանցիները բաց են թողել․ Տեղահանման օրերին Բորդովի ջանքերով Արցախից դուրս էր բերվել 406 սլավոնական ընտանիք («Սպուտնիկ Արմենիա»)

Արցախի ռուսական համայնքի ղեկավարին ադրբեջանցիները բաց են թողել․ Տեղահանման օրերին Բորդովի ջանքերով Արցախից դուրս էր բերվել 406 սլավոնական ընտանիք («Սպուտնիկ Արմենիա»)

1 Հոկտեմբերի, 2023
Ռուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա. Դավիթ Տոնոյան

Ռուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա. Դավիթ Տոնոյան

1 Հոկտեմբերի, 2023
«Թոնրի հաց, ժենգյալով հաց, Տատիկն ու Պապիկն ու գեղեցիկ երկիրը․․․»․ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան կիսվել է արցախյան հուշերով

«Թոնրի հաց, ժենգյալով հաց, Տատիկն ու Պապիկն ու գեղեցիկ երկիրը․․․»․ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան կիսվել է արցախյան հուշերով

1 Հոկտեմբերի, 2023
Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի

Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի

1 Հոկտեմբերի, 2023
Պայթյուններ են որոտացել Անկարայի կենտրոնական հրապարակի տարածքում

Պայթյուններ են որոտացել Անկարայի կենտրոնական հրապարակի տարածքում

1 Հոկտեմբերի, 2023
Հասարակական եւ քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին

Հասարակական եւ քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին

1 Հոկտեմբերի, 2023
  • Գովազդ
Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
  • Login
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result

Ամասիա խոշորացված համայնքը ՏԻՄ կձևավորի ոչ թե ավագանու 15, այլ 9 անդամով. ՔՊ թեկնածուները հրաժարվել են ավագանու մանդատներից

16 Դեկտեմբերի, 2021
in Քաղաքականություն

Նոր զարգացումներ դեկտեմբերի 5-ին Ամասիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո:

Ինչպես հայտնում է ambion-news.am-ն, Ամասիա կրկնակի խոշորացվող համայնքում, որը կունենա 19 բնակավայր, առաջադրված 3 քաղաքական ուժերի մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. 6-ական մանդատ ստանալու էին «Ամասիա-Արփի» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 3 մանդատ էլ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:Ընտրություններից օրեր անց «Ամասիա-Արփի» դաշինքն ու ՀՀԿ-ն հայտարարել էին միացյալ տեղական ինքնակառավարման մարմին ձևավորելու մասին, ինչի արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու էր Ամասիա համայնքի ղեկավար, «Ամասիա-Արփի» դաշինքը գլխավորող Ջեմմա Հարությունյանը: Բայց հետընտրական զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան, ու որոշ տեղեկությունների համաձայն՝ «Ամասիա-Արփի» դաշինքը համաձայնել էր համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց պայմանով, որ համայնքի ղեկավար լինի Ջեմմա Հարությունյանը: Բայց դա 17 ձայն ավել ստացած ՔՊ-ականներին դուր չէր եկել, և նրանք ավագանու մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողով:Հանձնաժողովն այսօր նիստի ժամանակ քննարկեց նրանց ինքնաբացարկի դիմումները: Ամասիայի ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի բոլոր 31 թեկնածուներն էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել, այսինքն տարածքային ընտրական հանձնաժողովին առաջարկում էին իրենց ցուցակն ամբողջությամբ ճանաչել անվավեր: Ցուցակի բոլոր թեկնածուներն անհատական դիմումներ էին ներկայացրել իրենց ստորագրություններով ու  նոտարական վավերացմամբ:

Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց ուժը կորցրած համարել ՔՊ-ի ցուցակում նրանց գրանցումները: Որոշման նախագիծ ընդունվեց, որը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսօր նաև ընտրված ավագանու թեկնածուներին մանդատներ տրամադրվեցին:

Արթուր Խաչատրյան

Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանի խոսքերով՝ մանդատներից հրաժարվելու պատճառների մասին իրենք իրավասու չեն իմանալ, բայց և այս հրաժարումից հետո նորից ընտրություններ Ամասիայում չեն նշանակվի: Սա բացառվում է, քանի որ, ըստ Արթուր Խաչատրյանի, օրենքի պահանջն ապահովված է, այսինքն Ամասիայում ավագանու անդամների 50+1 տոկոսն արդեն ունենք, ովքեր կարող են ընտրել համապատասխան կարգով համայնքի ղեկավար և ավագանի:

Ամասիայում 15 անդամից կազմված ավագանիով էր ՏԻՄ-ը ձևավորվելու, 8 մանդատ ունենալու դեպքում արդեն մեծամասնություն կլիներ, բայց հիմա 9 անդամները մանդատ ստացան ու մեծամասնություն կկազմեն: Իսկ մանդատից հրաժարված ավագանու 6 անդամների տեղերը թափուր կմնան, այսինքն, ըստ հանձնաժողովի նախագահի, 5 տարի Ամասիայի ՏԻՄ-ը կաշխատի ավագանու 9 անդամով:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ամասիայում ընտրություններն անցել են բացարձակ անթերի, ոչ մի գրանցամատյանում թեկուզ 1 գրառում չի եղել, ոչ մի արձանագրություն, հատուկ կարծիք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից ու վստահված անձանցից չեն ունեցել, բողոքարկում էլ չի եղել: Երեկ գիշեր լրացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքարկման վերջնաժամկետը, բայց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ բողոքարկում չի ստացվել:

«Սա նախադեպը չունեցող երևույթ է ՏԻՄ ընտրություններում, երբ ավագանու մանդատներից միաժամանակ հրաժարվում են մի քանի թեկնածուներ»,-ասում է Արթուր Խաչատրյանը: -Նախկինում եղել են հրաժարումներ, բայց ավագանու հատուկենտ անդամների, ովքեր հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնել: Նաև առաջին անգամ էր ՏԻՄ ընտրություններ անցկացվում համամասնական ընտրակարգով, այդ իսկ պատճառով էլ ոչ թե անձերի, այլ կուսակցականների միասնական դիրքորոշում արձանագրվեց»:

Մերգել Ղարիբյան

Ամասիայում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը ambion-news.am-ին հայտնեց, որ ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին, իսկ հետո հեռախոսահամարը չպատասխանեց: Բայց մեր ունեցած տեղեկություններով՝ ՔՊ-ականները ինքնաբացարկի դիմում ներկայացրել են Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության շուրջ անհամաձայնության պատճառով: Հիշեցնենք, որ Մերգել Ղարիբյանը, ով 17 ձայնի առավելություն ուներ Ջեմմա Հարությունյանի նկատմամբ, չհանդուրժեց, որ իրենից քիչ ձայներ հավաքած թեկնածուն  դառնա համայնքապետ:

Ջեմմա Հարությունյանը ևս հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ ՀՀԿ Գյումրու շրջանային և Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ «Ամասիա-Արփի» դաշինքի կողմից համագործակցության պաշտոնական առաջարկ իրենց կուսակցությանն այդպես էլ չեղավ:

Արտյոմ Ղուկասյան

«Ըստ երևույթին, մենք մեր ճանապարհով կգնանք, իրենք՝ իրենց»,- նշեց Արտյոմ Ղուկասյանը, իսկ  ՀՀԿ-ի 3 ավագանիները կլինեն ազատ՝ որոշումներ կայացնելու հարցում: Արտյոմ Ղուկասյանը չցանկացավ կարծիք հայտնել ՔՊ-ի ավագանիների մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

 

Share198Tweet124SendShare
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In