Մի անգամ Աղքատությունն ու Հարստությունը իրար հետ վիճեցին, թե ով է իրենցից ավելի գեղեցիկ։ Նրանք երկար ժամանակ չէին կարողանում ինքնուրույն գտնել այդ հարցի պատասխանը և որոշեցին դիմել առաջին իսկ պատահած մարդուն:
«Թող առաջին պատահած տղամարդը լուծի մեր վեճը», — որոշեցին նրանք և առաջացան ճանապարհով:
Նրանց ընդառաջ գալիս էր միջին տարիքի մի տղամարդ։ Նա միանգամից չնկատեց, թե ինչպես երկու կողմից իր մոտ վազեցին Աղքատությունն ու Հարստությունը:
-Միայն դու կարող ես լուծել մեր խնդիրը,- շատախոսեցին նրանք,-ասեք, ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ:
-Ա՛յ քեզ, դժբախտություն- մտածեց տղամարդը,- եթե ասեմ` Աղքատությունն ավելի գեղեցիկ է, Հարստությունը կնեղանա և կհեռանա ինձանից։ Իսկ եթե ասեմ` Հարստությունն է ավելի գեղեցիկ, Աղքատությունը կարող է զայրանալ և հարձակվել ինձ վրա։ Ի՞նչ անեմ:
Տղամարդը քիչ մտածեց և ասաց նրանց.
— Երբ դուք տեղում կանգնած եք, ես այդպես միանգամից չեմ կարող պատասխանել Դուք սկզբում մի քիչ հանդարտ այս կողմ, այն կողմ քայլեք, իսկ ես կնայեմ:
Աղքատությունն ու Հարստությունը սկսեցին քայլել ճանապարհով: Եվ այսպես են քայլում, և այնպես: Երկուսն էլ ցանկանում են լավ երևալ:
-Դե,- բղավեցին նրանք վերջապես, միաձայն։ Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ:
Տղամարդը ժպտաց նրանց և պատասխանեց․
-Դու Աղքատություն, շատ գեղեցիկ և հմայիչ ես հետևից, երբ հեռանում ես։ Իսկ դու, Հարստություն, ուղղակի հիասքանչ ես, երբ թեքվում ես դեմքով և գալիս ես: