• Latest
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է

Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է

13 Մարտի, 2023
Այսօրվա հոսանքազրկումների մասին

Այսօրվա հոսանքազրկումների մասին

23 Մարտի, 2023
Անորակ կառուցապատման պատճառով Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը

Անորակ կառուցապատման պատճառով Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը

23 Մարտի, 2023
Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու

23 Մարտի, 2023
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում

Արևմուտքից «հյուրեր» են սպասվում

23 Մարտի, 2023
ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին. չի՛ հաջովի

ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին. չի՛ հաջովի

23 Մարտի, 2023
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր

Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր

23 Մարտի, 2023
«Իրավիճակ է փոխվել». Օնիկ Գասպարյանն էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

«Իրավիճակ է փոխվել». Օնիկ Գասպարյանն էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

23 Մարտի, 2023
Խփիր գրպանին․

Խփիր գրպանին․

23 Մարտի, 2023
Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն․

Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն․

23 Մարտի, 2023
Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է․ այն հետևողականորեն շարունակում է ընկնել

Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է․ այն հետևողականորեն շարունակում է ընկնել

23 Մարտի, 2023
ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․

ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․

23 Մարտի, 2023
Վրացի ֆուտբոլիստը «թանկացել» է 25 միլիոն եվրոյով

Վրացի ֆուտբոլիստը «թանկացել» է 25 միլիոն եվրոյով

22 Մարտի, 2023
Շիրակ հյուրանոցի պատմությունն ու ճակատագիրը

Շիրակ հյուրանոցի պատմությունն ու ճակատագիրը

22 Մարտի, 2023
Այսօր ինչ կատարվեց Ազգային ժողովում.Արսեն Բաբայան

Այսօր ինչ կատարվեց Ազգային ժողովում.Արսեն Բաբայան

22 Մարտի, 2023
Կարևորի մասին Եղիր տեղեկացված Կարմրուկ. ախտանիշներ

Կարևորի մասին Եղիր տեղեկացված Կարմրուկ. ախտանիշներ

22 Մարտի, 2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչների

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչների

22 Մարտի, 2023
«Ամեն ինչ կենեն, որ գործը փակեն գցեն մի կողմ». ռուս զինծառայողի կողմից սպանված կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց

«Ամեն ինչ կենեն, որ գործը փակեն գցեն մի կողմ». ռուս զինծառայողի կողմից սպանված կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց

22 Մարտի, 2023
Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում

Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում

22 Մարտի, 2023
Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները

Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները

22 Մարտի, 2023
Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

22 Մարտի, 2023
Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»

Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»

22 Մարտի, 2023
Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

22 Մարտի, 2023
Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Կիևի շրջանի Ռժիշչև քաղաքը, գրում են ուկրաինական լրատվականները

Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Կիևի շրջանի Ռժիշչև քաղաքը, գրում են ուկրաինական լրատվականները

22 Մարտի, 2023
Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից։ Ներողություն է խնդրում ու ներս մտնում

Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից։ Ներողություն է խնդրում ու ներս մտնում

22 Մարտի, 2023
Դատախազների աշխատավարձը կբարձրացվի

Դատախազների աշխատավարձը կբարձրացվի

22 Մարտի, 2023
Հրագործական նյութերի ոլորտը կկանոնակարգվի․ ընդունվել է օրենքի նախագիծը

Հրագործական նյութերի ոլորտը կկանոնակարգվի․ ընդունվել է օրենքի նախագիծը

22 Մարտի, 2023
Բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կլինի պարբերական

Բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կլինի պարբերական

22 Մարտի, 2023
էլեկտրոնային հսկողության միջոցներ՝ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության համար

էլեկտրոնային հսկողության միջոցներ՝ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության համար

22 Մարտի, 2023
Նախագահական ընտրություններին կմասնակցի 11 թեկնածու․ նախընտրական Թուրքիա

Նախագահական ընտրություններին կմասնակցի 11 թեկնածու․ նախընտրական Թուրքիա

22 Մարտի, 2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերը՝ Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը՝ Գյումրիում

22 Մարտի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Հինգշաբթի, 23 Մարտի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Քաղաքականություն

Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է

13 Մարտի, 2023
in Քաղաքականություն

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.

Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերդարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։

 

Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերդարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։ Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։

 

Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին: Տարածքային փոխանակման և միջանցաքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։

 

Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։ «Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։

 

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։

Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։

Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համաձայն։

Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։

Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։

Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ․․․»:

Share199Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում

    Իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում

    630 shares
    Share 252 Tweet 158
  • Անահիտ Շախնազարյանը Գյումրից է,ու մինչև տնօրեն նշանակվել է աշխատել է Գյումրու 38րդ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ.Գոռ Հովհաննիսյան

    602 shares
    Share 241 Tweet 151
  • Սիրելի ընկերներ Անի(Մարալիկ) ընտերություներին մնաց ուղիղ մի շաբաթ հուսովեմ խելացի ընտերություն կկատարեք.Գոռ Հովհաննիսյան

    594 shares
    Share 238 Tweet 149
  • Մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանական այսպես կոչված էլիտան լծվել է սուրբ գործին՝ձայն մուրալուն

    583 shares
    Share 233 Tweet 146
  • Ինտերակտիվ դաս՝ Թումանյանական մոտիվներով

    746 shares
    Share 298 Tweet 187
  • Դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. Դատախազությունն ամփոփել է 2021-ը

    656 shares
    Share 262 Tweet 164
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam