Ալիևին վստահ եմ լսեցիք, հասկացաք մեկ անգամ ևս, որ իրենք խաղաղության քարոզը զենքով են տեսնում, որ իրենք խաղաղությունը մեր չլինելով են տեսնում, որ իրենք ձեր պապական տունը համարում են իրենց պատմական հողերը …
Լսեցիք չէ՞…
Դե ընտրած ապագայով ուրացան ցեղասպանությունը, մոռացան պատմական հողերը, մոռացել են երկու տարի առաջ, մի տարի առաջ տվածները, կանտեսն վաղը տրվելիքը ու կստիպեն ճամպրուկ կապելու, գաղթելու, ձեր ընտրած ապագան ձեզ դատապարտել է գաղթականի կյանքով ապրելու։
Հ1 լուրերով ցույց է տալիս, որ ոմն տիկին այցելել է Սյունիքի մարզ զոհվածների տներ, դուք պետք է տեսնեք ինչպես մայրերը գրկախառնվեցին իրենց որդու դահլիճի հետ, ինչպես վայրկյանում ուրացան իրենց երկունքի ցավն ու կորուստի դառնությունը…
Ալիևը խոսում է, իսկ դուք կատարելու եք, որովհետև մեր ազգը ներեց ձեր ոճրագործ տեսակին …
Չէ, հանկարծ չասեք, ազգը չի ներել, ժողովուրդն է ներել։ Էդ խաբկանքից դուրս եկե՛ք, ներել ենք ու դեռ տանում ենք դրանց ծայրաստիճան լկտիությունը …