Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թայիր Քերիմլին առաջարկել է հավաքել բոլոր թափառող շներին եւ վաճառել Կորեային եւ Չինաստանին, որտեղ ընդունված է շան միս ուտելը։ Այս հայտարարությունը առաջ է բերել բուռն քննարկումներ ադրբեջանական հասարակության մեջ։ Պատգամավորն իր արտահայտած այդ մտքի համար հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պատգամավորին հիշեցրել են իր կարգավիճակը, որպես օրենսդիր մարմնի անդամ, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կենդանիների պաշտպանության ոլորտում, որոնք ստանձնել է վավերացնելով համապատասխան կոնվենցիաները։ Նշենք որ Քերիմլին դժգոհել է երկրում տիրող սանիտարա-հիգիենիկ վիճակից, հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներում պետությունը հատուկ դեզինֆեկցիոն միջոցառումներ էր իրականացնում երկրի ողջ տարածքում։