Այսօրվանից Ադրբեջանում թույլատրվում է դեպի Շուշի տուրիստական ուղեւորությունների իրականացումը։ Ուղեւորություններին կարող են մասնակցել նրանք, որոնց 18 տարին լրացել է։ Հիշեցնենք, որ Շուշին հայտարարվել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Տուրիստական ուղեւորությունները իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։ Հաջորդիվ դրանց թիվն ավելացվելու է։ Ուղեւորությունները լինելու երկու կամ երեք օրով։ Գիշերակացը լինելու է Շուշիում։ Ուշագրավ է, որ Շուշիի տեսարժան վայրերի ցանկում ներառված է նաեւ Շուշիի ռեալական դպրոցը եւ Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես նաեւ՝ Շուշիի բերդը։ Երկօրյա այցը արժենալու է 215 մանաթ, եռօրյան՝ 370 մանաթ։ Բաքվում նշում են, որ պետությունը այս տուրիստական ուղղությունից առայժմ եկամուտներ ստանալ չի պլանավորում եւ տուրիստական այս ուղղությունը լինելու է ավելի շատ «ճանաչողական»։