Twitter-ն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել կորոնավիրուսով չվարակվելու համար տնից աշխատել

Twitter ընկերությունը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին աշխարհի տարբեր հատվածներում գտնվող իր աշխատակիցներին խորհուրդ է տվել տնից աշխատել` COVID-19-ով վարակվելու ռիսկը նվազեցնելու նպատակով: Այս մասին ասվում է սոցկայքի պաշտոնական բլոգում:

Որոշումը նախևառաջ վերաբերում է ընկերության՝ Հարավային Կորեայում, Հոնկոնգում և Ճապոնիայում գտնվող աշխատակիցներին: Մինչդեռ նրանք, որոնց ներկայությունը գրասենյակում պարտադիր է, չեն կարող տնից աշխատել:

Նախօրեին Twitter ընկերության տնօրինությունը չեղարկել է բոլոր «հույժ կարևոր» ուղևորություններն ու միջոցառումները, այդ թվում՝ Տեխասում կայանալիք համաժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի ելույթը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 80 151 դեպք:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:

error20