Այլ նորություններ

Ռուսաստանը փետրվարին նվազեցրել է նավթի արդյունահանումը՝ չնայած դրա ավելացման շուրջ OPEC+-ի պայմանավորվածությունների

Ռուսաստանը փետրվարին կրճատել է նավթի արդյունահանումը օրական շուրջ 77 հազար բարելով՝ չնայած փետրվար և մարտ ամիսներին դրա ավելացման շուրջ OPEC+ երկրների հունվարին համաձայնեցրած պայմաններին: Այդ ժամանակ դաշինքը թույլ էր տվել Ռուսաստանի Դաշնությանը նավթի արդյունահանումն ավելացնել 65 հազար բարելով, գրում է Gazeta.ru-ն: Ըստ Bloomberg-ի, որը վկայակոչում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական դիսպետչերական […]

Ավտովթար Արարատի մարզում. Opel-ը Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարևանությամբ դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» […]

Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների գողերին՝ խնդրելով վերադարձնել շներին

Ամերիկյան աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների հնարավոր առևանգողներին և խնդրել վերադարձնել շներին: Այս մասին երգչուհին ուրբաթ գրել է իր թվիթերյան էջում, հայտնում է Известия-ն: Նա հաղորդել է, որ Քոջի և Գուստավ անուններով շներին գողացել են Հոլիվուդում 2 օր առաջ: «Իմ սիրտը ցավում է, ես աղոթում եմ, որ […]

Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալ․ Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Անդրֆեդերացիայի փ. 18-39, 133-169 սեփական տներ, Արցախի փ. 1, […]

<<Ժողովուրդ>>․ Աշխարհում Հայաստանի իրավունքների պաշտպանության գործիքակազմն <<Իմ քայլը>> ոչնչացնում է

Հետպատերազմյան Հայաստանը ոչ շահեկան դիրքերում է և պատերազմից հետո չի կարողանում աշխարհին ապացուցել մեր դեմ թույլ տրված հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում ագրեսոր էինք ներկայացնում Ադրբեջանին, ասում, թե իրենք մեզ բնաջնջում են, ցեղասպանում են Թուրքիայի և ահաբեկիչների հետ, սակայն ներքաղաքական կարիքներից ելնելով՝ մեծ «ռազբորկա» […]

Սպիտակ տանը մարտի 3-ից Covid-19-ի ախտորոշիչ թեստավորումը որոշ լրագրողների համար վճարովի կդառնա. ТАСС

Սպիտակ տան մամուլի ծառայությունը լրագրողներին ծանուցել է, որ նրանցից ոմանցից գանձելու է ԱՄՆ նախագահի նստավայր այցելելու համար պարտադիր կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի հանձնման գումարը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ինչպես նշվում է ուրբաթ Սպիտակ տան տարածած հայտարարությունում՝ մարտի 3-ից նման ստուգումը կարող է արժենալ 170 դոլար: Մամուլի ծառայությունը նորամուծությունը բացատրել է անձնակազմի անդամների […]

<<Հրապարակ>>. Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու

Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ Գասպարյանին են այցելել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որոնք փորձել են համոզել նրան՝ հրաժարական տալ։ Անգամ հանդիպումից մանրամասներ էին ներկայացնում, թե աշխատասենյակի դուռը ներսից կողպել են, որ ճնշում […]

<<Հրապարակ>>․ Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի

Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան և հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։ Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով […]

<<Փաստ>>․ Ստացվում է՝ Փաշինյանի «կողմնակիցները» ժողովուրդ են, մնացյալը՝ ոչ․ որն է ի վերջո ժողովուրդը, ինչու է անընդհատ շահարկվում նրա անունը

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը։ Իսկ ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ քաղաքական և սոցիալական հավասարությունը, օրինականությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այլն։ Ժողովուրդը կարող է ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորել, նաև պահանջել իր կողմից ձևավորված իշխանությունների հեռացումը, եթե իշխանությունները չեն արդարացրել […]

<<168 ժամ>>․ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում․ ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ

Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։ Նիկոլ Փաշինյանն առնվազն մասամբ կորցրել է իշխանությունը, նա այլևս չի տիրապետում պետության ամենաազդեցիկ ուժային կառույցին՝ բանակին։ Ընդ որում, ամենաազդեցիկը լինելով՝ բանակն իրականում նաև ամենալեգիտիմ կառույցն է՝ ինչպես հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքի առումով, այնպես […]