Այլ նորություններ

Արմեն Սարգսյանը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա­­յու­թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա­ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի […]

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Նախարար Անգելիդիսն […]

Սևանա լճի հարցով նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում տեղեկատվություն է ներկայացրել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և իրականացված քայլերի վերաբերյալ: Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր […]

Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ Վալերիյ Օսիպյանին Ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ Վ. Ռ. Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին․ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.   Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Ավտովթար Տավուշի մարզում․ 31-ամյա վարորդը Opel-ով շրջվելով հայտնվել է դաշտում․ 3 վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա արտահայտում է մեր […]

Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է․ Գագիկ Հարությունյան․ <<ժողովուրդ>>

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն: Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել […]

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Subaru-ն բախվել է քարերին և շրջվելով հայտնվել դաշտում․ 17-ամյա 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին Subaru մակնիշի 35 LC 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայակովսկի գյուղի բնակիչներ 17-ամյա Լ․Օ-ն, 17-ամյա Է․Յ-ն մարմնական վնասվածքներով […]