N Sync-ի անդամը չի բացառել խմբի վերամիավորումը

Ամերիկյան ’N Sync հայտնի խմբի անդամ Լենս Բեսը Variety-ի հետ զրույցում չի բացառել խմբի վերամիավորումը։

«Մենք խոսել ենք այդ մասին։ Ծրագրեր դեռևս չունենք։ Բայց ապագայում գուցե ունենանք, ո՞վ իմանա։ Ես կարծում եմ, եթե նույնիսկ վերամիավորվենք, դա կանենք միայն հաճույքի համար, աշխարհը ուրախ երաժշտության կարիք ունի, և մենք կարող ենք դրական լիցքեր բերել»,- հայտնել է երաժիշտը։

40-ամյա երաժիշտը նաև խոստացել է առաջիկայում սպառիչ պատասխաններ տալ երկրպագուների հարցերին։

Խումբը ստեղծվել է Օռլանդոյում՝ 1995 թվականին: Խմբի անունը կազմվել էր անդամների անունների վերջին տառերից՝ Justin, Chris, Joey, Lansten և JC:

’N Sync խմբի անդամներ Քրիս Քիրքպատրիկը, Ջոուի Ֆեյթոնը, Ջասթին Թիմբերլեյքը, Ջեյսի Չեյսիզը և Լենս Բեսն իրենց առաջին՝ No Strings Attached ալբոմը թողարկել են ավելի քան 20 տարի առաջ։ Ալբոմի թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառվել է ավելի քան քան 2,4 միլիոն օրինակով՝ դառնալով ամենաարագ վաճառված երաժշտական ալբոմը փոփ երաժշտության պատմության մեջ։

2002 թվականից սկսած՝ խմբի մենակատար Ջասթին Թիմբերլեյքը սկսել է զբաղվել անհատական կարիերայով, ինչի հետևանքով խումբը դադարել է նոր ձայնագրություններ թողարկել։

2013 թվականի օգոստոսի 25-ին խումբը վերամիավորվել էր MTV Video Music Awards մրցանակաբաշխության բեմում։

error20