Guns N’Roses-ը 27 տարվա ընթացքում առաջին անգամ կատարել է So Fine հիթը

Ամերիկյան Guns N’Roses ռոք խմբի մասնակիցները 27 տարվա մեջ առաջին անգամ կատարել են So Fine հիթը, հաղորդում է Rolling Stone-ը:

Երաժիշտներն այս շաբաթ ելույթ են ունեցել Մեխիկոյի Vive Latino փառատոնում: Իրենց կարճ ելույթի ընթաքում խումբը կատարել է նաև So Fine հիթը։

Guns N’ Roses խումբն այս ստեղծագործությունը, ըստ հաղորդման, վերջին անգամ կատարել է Use your Illusion շրջագայության ժամանակ՝ 1993 թվականին:

Երգը կատարել են Դաֆ Մաքքագանն ու Սլեշը, մինչ խմբի մյուս անդամները կուլիսներում են եղել։

Խումբը հաջորդ շաբաթ ծրագրում է ելույթ ունենալ Էկվադորում, Պերուում, Գվատեմալայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Պորտուգալիայում:

Սպասվում է, որ մայիսին և հունիսին խումբը ելույթ կունենա Եվրոպայում The Smashing Pumpkins-ի երաժիշտների հետ:

error20