Coca-Cola-ն դադարեցնում է գովազդների տեղադրումը բոլոր սոցիալական ցանցերում

Ոչ ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրող Coca-Cola Company-ն նվազագույնը 30 օրով դադարեցնում է գովազդների տեղադրումը բոլոր սոցիալական ցանցերում Facebook-ի հայտարարած բոյկոտի ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսիի հայտարարությանը:

«Աշխարհում ռասիզմի համար տեղ չկա, ռասիզմի համար տեղ չկա նաև սոցիալական ցանցերում:Coca-Cola Company-ն դադարեցնում է վճարովի գովազդների տեղադրում է սոցիալական ցանցերի բոլոր հարթակներում նվազագույնը 30 օրով»,- հայտարարել է Քուինսին:
Coca-Cola Company -ի ղեկավարը հավելել է, որ այդ ընթացքում ընկերության ղեկավարությունը կվերանայի գովազդային քաղաքականությունը և կորոշի՝ արդյոք դրանում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն կա, թե ոչ:

error20