Աշխարհ

Թուրքիայում շարունակվում են ենթադրյալ գյուլենականների ձերբակալությունները. Անկարայի գլխավոր դատախազությունը ևս 40 անձի ձերբակալման հրամանագիր է արձակել

Անկարայի գլխավոր դատախազությունը ձերբակալման հրամանագիր է տվել 40 անձի նկատմամբ, որոնք կասկածվում են  երկրում ահաբեկչական հայտարարված գյուլենական շարժման` FETÖ կազմակերպության գործունեության մեջ ներգրավված լինելու համար: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը: Ձերբակալություններն իրականացվում են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում FETÖ-ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կան 19 սպա, ինչպես նաև […]

Microsoft-ը 41%-ով արագացրել է Edge բրաուզերի աշխատանքը

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը թարմացրել է Edge բրաուզերը: Նորամուծությունները ներառում են ուղղահայաց ներդիրներ, ինչպես նաև գործարկման նոր տարբերակ, որն արագացնում է բրաուզերի աշխատանքը 41 տոկոսով, տեղեկացնում է Microsoft-ի պաշտոնական կայքը։  Edge բրաուզերում արդեն իսկ հնարավոր է մեկ հպումով ուղղահայաց ներդիրներ տեղադրել հորիզոնականների փոխարեն: Դրանք կհայտնվեն էջի ձախ կողմում և ըստ Microsoft-ի ներկայացուցիչների,  օգտակար կլինեն համակարգչային մեծ էկրաններ ունեցող […]

YouTube-ի ղեկավարը խոստացել է ապարգելափակել Թրամփի ալիքը

YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կվերադարձվի իր ալիքը, երբ բռնության սպառնալիքը նվազի: 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից  հետո քաղաքական գործչի էջերը արգելափակվել էին մի քանի սոցիալական ցանցերում: «Մենք կչեղարկենք Դոնալդ Թրամփի ալիքի աշխատանքի դադարեցումը, երբ հաստատվի, որ բռնության ռիսկը […]

Սոմալիում ավելի քան 400 իսլամիստ փախել է բանտից

Հյուսիսարևելյան Սոմալիում իսլամիստական «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել Բոսասո քաղաքի բանտի վրա, գրավել այն և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների: Այս մասին այսօր հաղորդել է սոմալիական Garowe պորտալը: Փոխհրաձգության ընթացքում ութ մարդ է զոհվել։ Զինյալներին հաջողվել է վերահսկողություն հաստատել ամբողջ շենքի վրա՝ նախքան իրավապահների ժամանելը։ Նշվում է՝ զինյալները բանտում ազատ են արձակել […]

Մեկ օրվա ընթացքում Երկրի վրա տեղի է ունեցել մոտ 150 երկրաշարժ

Հինգշաբթի` մարտի 4-ին գրեթե 150 երկրաշարժ է տեղի ունեցել մոլորակի ամբողջ տարածքում: Դրանցից ամենաուժեղը՝ 7,3-ից 8,1 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է Նոր Զելանդիայի ափերի մոտ, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին գրում է korrespondent.net կայքը: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տարբեր ուժգնության ցնցումներ են զգացվել Իսպանիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Արևմտյան Թուրքիայում, Իսլանդիայում, Նիկարագուայում, […]

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նշել է Մոսկվայի առաջնահերթությունները Վաշինգտոնի հետ հարաբերություններում

Վաշինգտոնին և Մոսկվային անհրաժեշտ է միավորել ջանքերը մի շարք ոլորտներում: Այս մասին «Կոսմոս ակումբ» քննարկման ակումբում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մեր երկրների շահերից կբխեր միավորել ջանքերը կորոնավիրուսի համավարակի, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման  և կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև տիեզերքի համատեղ հետազոտման և Արկտիկայի […]

2021 թվականին ԱՊԼ-ում միայն երեք թիմ են ավելի քիչ միավոր վաստակել, քան Լիվերպուլը

Երեկ ՝ մարտի 4-ին,  «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Լիվերպուլ» – «Չելսի» կենտրոնական հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց հյուրերի` 1:0 հաշվով հաղթանակով: Ինչպես գրել է Opta Joe-ն ՝ «Լիվերպուլը» 2021 թ.-ին Պրեմիեր լիգայի 11 խաղում վաստակել է ընդամենը 10 միավոր, և միայն «Վեսթ Բրոմվիչը» (9), «Նյուքասլը» (7) և […]

ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է, թե ինչ վիճակ է տիրում ռուսական զինված ուժերում, կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված։ Շոյգուն ասել է, որ բանակում իրականացվում են պատվաստումներ, իսկ մինչ այդ էլ սանիտարահամաճարակային միջոցառումները օգնել են, որպեսզի բանակում համաճարակային իրավիճակը լինի կայուն։ Չնշելով թվեր, Շոյգուն մանրամասնել է, որ վերջին չորս ամիսներին առողջացածների […]

ԱՎԻԱՎԹԱՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ․ ԿԱ ԵՐԿՈՒ ԶՈՀ

Թեթեւ շարժիչավոր փոքր ինքնաթիռ է կործանվել Ավստրալիայի Քեյթ-ռեյնջ ազգային պարկում, Էքսմուտ քաղաքից ոչ հեռու՝ Արեւմտյան Ավստրալիայում։ Այս մասին հայտնում է 9News-ը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Էքսմուտ քաղաքից։ Որոնումները մեկնարկել են նախօրեին երեկոյան, երբ ինքնաթիռը ժամանակին չի վերադարձել օդանավակայան, իսկ անձնակազմի հետ կապն ընդհատվել է։ Արդեն գիշերը փրկարար ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել […]

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ Ս-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համակարգի վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Դեմիրը ասել է, որ Թուրքիան չի զգացի ուղղակի էֆեկտ այն սանկցիաներից, որոնք ԱՄՆ-ն կիրառել է Անկարայի հանդեպ ռուսական սպառազինություններ ձեռք բերելու համար։ Դեմիրը նաեւ […]