Սպորտ

Էդիսոն Կավանին և Տիագո Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ՊՍԺ-ից

«Պարի Սեն Ժերմենը» հաստատել է ակումբի երկու ֆուտբոլիստների հեռանալու մասին։ Ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ թիմի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հեռանալու է փարիզյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, փոխանցում է Bleacher Report-ը։ ՊՍԺ-ից հեռանում է նաև թիմի ավագ Տիագո Սիլվան։ Բրազիլացի պաշտպանը 310 հանդիպման ու 17 գոլի […]

Էդգար Մանուչարյանն ազգային հավաքականում կարիերան ավարտեց. ֆուտբոլիստն իր առջև նոր նպատակ է դրել

Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Երբեմնի աստղային խաղացողն իր առջև նոր նպատակ է դրել: Այդ մասին Էդգարը բարձրաձայնել է ֆեյսբուքում. «Որպես ֆուտբոլիստ ավարտելով իմ կարիերան հավաքականում՝ կա մի մեծ նպատակ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. վստահ եմ որոշմանս հարցում»,- գրել է Մանուչարյանը: […]

Իտալիայում կրկին քննարկում են Հենրիխ Մխիթարյանի մնալ-չմնալու հարցը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Իտալիայի ֆուտբոլասերների՝ տիֆոզիների ուշադրության կենտրոնում: Շատերին հետաքրքրում հայ ֆուտբոլիստի իր ներկայիս թիմում՝ «Ռոմայում», մնալ-չմնալու հարցը, քանի որ նա վարձակալությամբ է հանդես գալիս այդ ակումբում: Իտալական La Gazzetta dello Sport թերթն այսօրվա համարում «Ես կմնա՞մ» վերտառությամբ հոդված է տպագրել Հենրիխ Մխիթարյանի մասին, որում […]

Ես այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս. Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն 04:48 • 07.06.20

38-ամյա ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, Grand Slam-ի մրցաշարերի 23-ակի հաղթող, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանին, որը հեռացել է Reddit-ի տնօրենների խորհրդից՝ իր տեղը զիջելով սևամորթ թեկնածուի: Օհանյանն, ինչպես հայտնի է, այս ընկերության համահիմնադիրն է: «Այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս: Եվ […]

Աբրահամ Խաշմանյանը հավանաբար կգլխավորի <<Լոռի ՖԱ>>թիմը

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավանաբար կգլխավորի «Լոռի ՖԱ» թիմը: Այդ մասին հայտնում են ակումբին մոտ գտնվող աղբյուրները: «Լոռի ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան չի վերադարձել Իսպանիայից, ուր մեկնել էր կորոնավիրուսի պատճառով ՀՀ առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ: Ըստ աղբյուրի, իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը շուտով ավարտվելու է: «Լոռի ՖԱ» […]

Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի շախմատի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Chess.com հարթակով անցկացված Եվրոպայի շախմատի առցանց առաջնությունում: Գլխավոր մրցաշարի 1/8 եզրափակիչում մեր գրոսմայստերը հաղթեց իսրայելցի Վիկտոր Միխայլևսկուն՝ 1,5:0,5, ապա 2:1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեյմերին: Կիսաեզրափակիչում նա պարտվեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ չեխ Դավիդ Նավարային՝ 0:2: Երրորդ տեղի համար խաղում Գաբրիել Սարգսյանը […]

Մարկուս Տյուրամն իր գոլը նվիրել է սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Մենխենգլադբախյան «Բոռուսիայի» ֆուտբոլիստ Մարկուս Տյուրամը, ով հանդիսանում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիական հավաքականի խաղացող Լիլիան Տյուրամի որդին, բունդեսլիգայի 29-րդ տուրում խփած իր գոլերից մեկը նվիրել է Մինեապոլիս քաղաքում սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Բոռուսիայի» փայլուն հաղթանակով՝ 4։1, եւ քսաներկուամյա ֆրանսիացի Տյուրամն գեղեցիկ ժեստ է արել […]

<<Ալաշկերտը>>հաղթեց <<Արարատին>>և բարձրացավ 2-րդ հորիզոնական

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»: Դաշտի տերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը 19-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 42-ին Ռիստո Միտրևսկին կրկնապատկեց այն: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 խաղացողով, քանի որ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Վահագն Հայրապետյանը: «Արարատի» […]

Կանտեն վերսկսել է մարզումները անհատական ծրագրով

«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն վերսկսել է մարզումները, հայտնում է Goal.com-ը։ Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Անգլիայի Պրեմիեր լիգան վերսկսվում է հունիսի 17-ից, Կանտեն վերադարձել է դաշտ ու մարզվում է անհատական ծրագրով։ Հիշեցնենք, որ Ն’գոլո Կանտեն զգուշավորություն էր դրսևորել իր հարազատների առողջության համար, և հրաժարվել էր մասնակցել […]

Վալդեսը մտադիր է գլխավորել Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկը

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը բանակցություններ է վարում իսպանական «Օրտա» թիմի հետ, հաղորդում է AS-ը։ «Օրտան» հանդես է գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում։ Հաղորդվում է, որ Վալդեսը պատրաստ է դառնալ այդ թիմի գլխավոր մարզիչը «Բարսելոնա» Մ-19-ից հեռացվելուց հետո։ Վալդեսը 2000-2014 թվականների ընթացքում է հանդես եկել «Բարսելոնայի» կազմում։ Կատալոնական ակումբի կազմում Վալդեսը […]