Հասարակություն

Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2 հազար կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Հետմահու շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը

Հուլիսի 4-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) կդառնար 90-տարեկան:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ դերասանի թանգարանին փոխանցեց պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը: Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: 20

Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները. ՀՀ-ում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները

Երեկ Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի: 20-ամյա Սալիխովի դին ոստիկանները կախված վիճակում հայտնաբերել էին Գյումրու Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում: Սալիխովը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: Բնակարանը վարձակալել էր հենց նա: Մեզ հետ զրույցում Մուշ թաղամասի բնակիչները ասացին, որ երիտասարդ զինծառայողին մի քանի անգամ […]

Փենջաբում բախվել են գնացքն ու ուխտավորների տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր

Պակիստանի Փենջաբ նահանգում բախվել են գնացքն ու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։ Զոհվել է առնվազն 19 ուխտավոր։ Նախնական տեղեկությունների համաձայն, ողբերգական վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով երկաթգիծը հատելիս, չի հավաստիացել, որ գնացք այդ ժամին չի անցնելու այդ երկաթգծով։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ 20

ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել

Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Մենք խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։ – Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի […]

Մահացել է Գրիգոր Կիրակոսյանը

84 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել անվանի գիտնական և մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրել է համալսարանի պաշտոնական կայքը: «Մեծ ու անդառնալի կորուստ կրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու աշխատակիցները, բազմաթիվ շրջանավարտները, հանրապետության տնտեսագիտական հանրույթը:Մեր համալսարանի զարգացման ու առաջընթացի […]

Իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներում բերում եմ իմ անձնական օրինակը, որ մոտ 8 անգամ ավելի բարձր շուկայական արժեք ունեցող իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար։ Երեկ […]

Մարությանը հիվանդանոցներ այցելելու փոխարեն կենդանիների վնասազերծման կենտրոն է գնացել

Համաճարակային կոլապսում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին վերջերս բազմաթիվ մեղադրանքեր են հնչեցրել հակահամաճարակային միջոցներն անտեսելու և անգամ իր պարտականությունների մեջ թերանալու համար, այսօր վերջապես դուրս է եկել ընդհատակից (ինքնամեկուսացումից) և այցելել անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնի նոր շենք ու կլինիկա։ Թերևս, նման «սխրանքի» պատճառն այն է, որ անապաստան կենդանիները […]

Գյումրեցի տատիկի դին գտնվեց

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Գյումրեցի տատիկի դին գտնվեց Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս […]

Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան

ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայկական իրականության մեջ ատելության և անհանդուրժողականության բարձր աստիճանը իրականություն է դարձրել հայտնի ասացվածքը՝ «Իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է»… Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում…»։ 20