Քաղաքականություն

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվելու է

ՀՀ կառավարության հունիսի 20-ին նախատեսվող հերթական նիստի մեկնարկի ժամը փոխվելու է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Կառավարության նիստի ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ: 20

<<Բեռնատարի>> փոխարեն գրել ենք <<մարդատար>>. Արայիկ Հարությունյանը՝ միասնական քննությունների արդյունքների մասին

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, կապված միասնական քննությունների արդյունքում ցածր և անբավարար գնահատականների բարձր տոկոսայնության մասին: Մասնավորապես նշելով, որ հայոց լեզվի քննությունից անբավարար ստացողների թիվը կազմել է մոտ 20 տոկոս. «Ես 2 հարց ունեմ. ինչո՞ւ եք  հայոց լեզվի շտեմարաններում […]

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժեշտ է տվել իր տեղակալ Ռուստամ Բադասյանին, ով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին: Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։       Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և […]

Կարելի է միմիայն կանխատեսել, թե սրանք ինչ կարգի բոլոլաներ են պատրաստում ազգի գլխին…

Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ պատասխանատու պաշտոնում, օրինակ Արդարադատության նախարար, նշանակում են մեկին, որը իրենից բացառապես ոչինչ չի ներկայացնում, ուրեմն նպատակը այն է, որ նա կլինի այն հլու-հնազանդ գործիքը, որի ձեռքերով կարելի կլինի իրականացնել այն, ինչի տակ անգամ Արտակ Զեյնալյանի պես ենթարկվող տղեն իր ստորագրությունը չէր դնի։ […]

«Հրապարակ». Սասուն Միքայելյանի «վրեժը». «Իմ քայլից» ովքեր չմասնակցեցին Վահե Գրիգորյանի ընտրությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջին իսկ ընձեռված առիթով «վրեժ լուծեց» թիմակիցներից՝ իրեն վարչության կազմից դուրս մղելու համար։ Նա երեկ ԱԺ չէր եկել, չնայած բոլորին զգուշացրել էին պարտադիր ներկայանալ և կյանքի ու մահվան գնով անցկացնել ՍԴ անդամի թեկնածու Վահե […]

Կուլիսներում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը: Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռևս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը: Թերթին բավականին ուշագրավ մի […]

Ի՞նչ ենթակառուցվածք գնելու մասին են խոսել Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր […]

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Հունիսի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի […]

Ախր, ա՛յ դատավոր Արմեն Դանիելյան, դու նման գործ քննող չես

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ախր, այ դատավոր Արմեն Դանիելյան, ախր այ «հարգելի դատարան», դու կարող ես նստել այդ աթոռին, կարող ես մուրճով սեղանին հարվածել, կարող ես խորհրդակցական սենյակ գնալ, որոշում տպել, անգամ կնիք դնել այդ որոշման վրա, բայց միևնույն է` դու նման գործ քննող չես։ Երբ […]

Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը […]