Պատահարներ

Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է Lexus-ն ու գրիչ-հրազենը. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների, ի […]

Գյումրիում՝ <<Ալեքս ընդ հոլդինգ>> ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ «Շմիտս» մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի […]

Ողբերգական դեպք՝ Սյունիքում. 37-ամյա վարորդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։Երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]

24-ամյա վարորդը Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, տապալել գազատար խողովակի երկթաբետոնե հենասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն […]

Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. shamshyan.com

Սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե  պատնեշին, կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում: 2 հոգի, որոնց առաջինը օգնության են […]

Հրդեհ Գյումրի քաղաքում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք: Այս մաիսն հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման […]

ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՎ ԲԿ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 6-ԱՄՅԱ ՄԻ ԱՂՋԻԿ, ՈՎ ԸՆԿԵԼ Է 7-ՐԴ ՀԱՐԿԻՑ

Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:0 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո: Վիճակը […]

Անչափահասը կալանավորվել է 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,  իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով,  2021թ. մարտի 27-ին գնացել […]

Երևանում՝ Nissan-ում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. shamshyan.com

Երեկ երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել: 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից: Պայթյունի հետևանքով տուժել է նաև «Գուավա» առևտրի կենտրոնը, կոտրվել են մի քանի ապակիներ: 20

Հրդեհ Մալիշկա գյուղում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ սեպտեմբերի 11-ին, […]