Պատահարներ

Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա և վնասել այն․ shamshyan.com

Հոկտեմբերի 5-ին ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, որը հայտնել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում […]

Հրդեհ Ամբերդ գյուղում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկում։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են […]

Հրդեհ Գուգարքում․ վագոն-տնակն ու կից շինությունն այրվել են

Հոկտեմբերի 2-ին, ժամը 07։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի չշահագործվող վագոն-տնակում և կից երկհարկանի ինքնաշեն […]

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. 59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։ Նրա […]

<<Արևիկ>ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 21-ին, ժամը 06։45-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 75 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից և 70 զինծառայող։ Այս մասին տեղեկիացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի […]

Հանգստյան օրերին Արցախում 5 պատահար է գրանցվել, 1-ը՝ մահվան ելքով

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19)հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով: Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հուսվածքների սալջարդ, կապաների գերձքումով դիմել է […]

<<Արևիկ>> ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի […]

Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. Infiniti-ն՝ բախվել է 5 ավտոմեքենայի, կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  05:30-ի սահմաններում  Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի,  ոստիկանության Չարբախի […]

<<Արևիկ>> ազգային պարկի տարածքում հրդեհը մարել չի հաջողվում․ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են <>և <> մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են […]