քրեական

Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, դիմում եմ ձեզ Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ։ Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։ Այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ, լռեցնել […]

Սյունիքում ոստիկաններն Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերե

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, […]

Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է․ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ

Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը: «Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը: Նա […]

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին որդին ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության […]

Ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան և 2 բնակչի կուրանալու հանգամանքներով քննություն է տարվում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի […]

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 20 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ […]

Դատապարտյալի բաճկոնի գրպանից հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված․ ՔԿԾ

2020թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։ Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ […]

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ

2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա 2020 թվականի հունիսի […]

Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ<<ափիոն>>տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է […]

Աշոտ Հովսեփյանն այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում

Աշոտ Հովսեփյանն այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում է, վերջին տեղեկություններով բուժհետազոտություն է անցել։ Այս մասին ambion-news.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։ «Հետազոտության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է շաքարային դիաբետ, բարձր զարկերակային ճնշում, մի շարք այլ հիվանդություններ։ Նա նաև բարձր ջերմություն ունի, որի պատճառով ապահովության համար նաև նրանից COVID […]