Author: ambion-news

Հրդեհ Կիևյան փողոցում. բնակիչներին տարհանել են

Հունիսի 15-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (30 գմ), ջերմահարվել՝ առաստաղը (30 քմ) և […]

Օձերն ակտիվացել են. 1 օրվա ընթացքում տարբեր վայրերում հայտնաբերվել է 10 օձ

Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 20

Զինվորն աչքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել. ձերբակալվել է ծառայակիցը

2019թ. հունիսի 15-ին, ժամը 11:45-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական […]

Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները:     «Երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններ տեղի ունեցան, ընտրվեց 21 հոգուց բաղկացած նոր կազմ: Իմ կուսակցական ընկերներն իրենց վստահության քվեն նաև ինձ տվեցին, ինչը նշանակում է, որ ուղղակի […]

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mustang-ն ու Safe-ը. Mustang-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել բաժանարար գոտու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են 52-ամյա Վլադիմիր Գևորգյանի վարած Տafe մակնիշի 18 VQ 008 համարանիշի և 35-ամյա Հայկ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 36 PN 963 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է, վթարի հետևանքով, ըստ […]

99 կողմ, 22 դեմ․ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ կողմ՝ 99, դեմ՝ 22 ձայների հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։   Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 132 պատգամավորներից 122-ը։ Նշենք, որ hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել […]

Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան «Ալաշկերտի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները

Հունիսի 18-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Փյունիկը»՝ նույն երկրի «Շկուպի» թիմի, իսկ «Բանանցը»՝ Սերբիան ներկայացնող «Չուկարիչկի» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան […]

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 644 գրամ քաշով կանեփանման զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներըժամը 15։30-ի սահմաններումզննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։Զննության արդյունքում հայտնաբերվել […]

ՀՀ Քննչական Կոմիտե

Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ […]

Բացահայտվել է քաղաքացու կողմից ուրիշի անվամբ վարկ ստանալու և խաբեությամբ գումարը հափշտակելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհուն: 2019թ. ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ […]