Author: ambion-news

<<Բեռնատարի>> փոխարեն գրել ենք <<մարդատար>>. Արայիկ Հարությունյանը՝ միասնական քննությունների արդյունքների մասին

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, կապված միասնական քննությունների արդյունքում ցածր և անբավարար գնահատականների բարձր տոկոսայնության մասին: Մասնավորապես նշելով, որ հայոց լեզվի քննությունից անբավարար ստացողների թիվը կազմել է մոտ 20 տոկոս. «Ես 2 հարց ունեմ. ինչո՞ւ եք  հայոց լեզվի շտեմարաններում […]

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:                       Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 2-3 […]

Սնկային թունավորում Սուրենավանում

Հունիսի 18-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 20

Մոսկվայում շոգ եղանակը ռեկորդ է սահմանում

Մոսկվայում հունիսի 22-ին կարող է գերազանցվել 1917 թվականի ջերմաստիճանային ռեկորդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 32 աստիճան կլինի:   Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ հունիսի 9-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի 30-32 աստիճանի, ինչի […]

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. պտտահողմը 52-ամյա բնակչի տան տանիքը պոկել է. բնակիչների հույսը պատկան մարմիններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, ուժեղ պտտահողմը իր ավերածությունն է արել նույն գյուղի բակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տանը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շասմշյանը, պտտահողմը տան տանիքը ամբողջովին վերցրել և շպրել […]

Լուիս Էնրիկեն անձնական պատճառներով հեռացավ Իսպանիայի հավաքականից

Լուիս Էնրիկեն լքեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 49-ամյա մասնագետը ընտանեկան պատճառներով բաց էր թողել հավաքականի վերջին երեք խաղը, թիմը ղեկավարում էր նրա օգնական Ռոբերտ Մորենոն:     Այսօր Մորենոն պաշտոնապես նշանակվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա ղեկավարությամբ իսպանացիները Եվրո-2020-ի որակավորման փուլում հաղթել են Մալթային՝ 2:0, Ֆարերյան կղզիներին՝ 4:1 […]

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժեշտ է տվել իր տեղակալ Ռուստամ Բադասյանին, ով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին: Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։       Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և […]

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 20-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14–ից 26 շենքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ը՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Աքորի, Հաղպատ գյուղերի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացել է 12 օրական տղա երեխա, կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում […]