Australian Open. Ջոկովիչը հաղթեց Զվերևին․ նրա հաջորդ մրցակիցը Կառացևն է, որը որակավորման փուլից է հասել կիսաեզրափակիչ

Մելբուրնում շարունակվում թենիսի տարվա Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը՝ Australian Open-ը։ Այսօր տղամարդկանց մենախաղում հայտնի դարձան կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, չնայած վնասվածքին, բարդագույն խաղում կարողացավ հաղթել Ալեքսանդր Զվերևին։ Սերբ թենիսիստը առավելության հասավ 4 սեթում՝ 6-7(6), 6-2, 6-4, 7-6(6) հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Կառացևի հեքիաթը շարունակվում է։ Որակավորման փուլից հիմնական ցանցում հայտնվելուց հետո ռուս թենիսիստը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը Գրիգոր Դիմիտրովն էր։ 2 ժամ 28 րոպե տևած պայքարում Կառացևը հաղթեց 4 սեթում՝ 2-6, 6-4, 6-1, 6-2։ Հավելենք, որ Կառացևի կարիերայում սա Մեծ սաղավարտի առաջին մրցաշարն է։Ջոկովիչ-Կառացև հանդիպումը կկայանա հինգշաբթի։ Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կխաղարվեն վաղը։ Դանիլ Մեդվեդևը կմրցի Անդրեյ Ռուբլյովի, Ռաֆայել Նադալն էլ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

error20