Air France-ը վերսկսում է Փարիզ-Երևան-Փարիզ կանոնավոր չվերթները

Սեպտեմբերի 13-ից Air France ավիաընկերությունը կվերսկսի իր կանոնավոր չվերթերը Փարիզ -Երևան -Փարիզ երթուղով: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Այդ մասին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից:
Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան` ամրագրումներն իրականացվում են անմիջապես Air France կայքի կամ Saberatours-Sevan-ի (+ 525 555 37410) և Executive Travel Air City-ի (+ 37460 612277) կամ +37460 612288 հեռախոսահամարի միջոցով:

error20