890 միլիոն դոլար․ հայտնի է 2019 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը

2019 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմ է ճանաչվել ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսո եղբայրների «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը, որն իր ստեղծողներին 890 միլիոն դոլարի եկամուտ է ապահովել։ Ֆիլմի ստեղծման համար ընդհանուր 356 միլիոն դոլար է ծախսվել, հայտնում է Deadline-ը։

Հաշվարկներում ներառվել է կինովարձույթից գոյացած զուտ եկամուտը, տնային կինոդիտումներից և հեռուստաընկերություններին ցուցադրության իրավունքից գոյացած հասույթը։ Ստացված գումարից հանվել է ֆիլմի ստեղծման ընդհանուր բյուջեն, գովազդի և այլ ծախսեր։
Նախորդ տարվա ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկի երկրորդ տեղում է հայտնվել «Սառցե սիրտը 2» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը կինովարձույթում 599 միլիոն դոլար է հավաքել։ Երրորդ տեղում 580 միլիոն դոլար եկամտով «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմն է։

Ցուցակում իրենց եկամտաբերությամբ հաջորդաբար տեղ են գտել նաև հետևյալ ֆիլմերը՝
• Ջոկեր- 437 միլիոն դոլար,
• Կապիտան Մարվել- 414 միլիոն դոլար,
• Խաղալիքների պատմություն 4- 368 միլիոն դոլար,
• Ալադին- 356 միլիոն դոլար,
• Սարդ-մարդը. Տնից հեռու – 339 միլիոն դոլար,
• Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի վերելքը- 300 միլիոն դոլար,
• Ջումանջի. Նոր մակարդակ- 236 միլիոն դոլար:

error20