7 մթերք թոքերը մաքրելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

Իմունային համակարգի ամրապնդումն ու թոքերի վիճակի բարելավումը շատ կարևոր է COVID-19-ի համավարակի պայմաններում, քանի որ վիրուսն առաջին հերթին բացասաբար է անդրադառնում թոքերի վրա` առաջացնելով վտանգավոր բարդություններ, այդ թվում` թոքաբորբ և շնչառական անբավարարություն։ Բարձր իմունիտետն ու առողջ թոքերը թույլ կտան խուսափել բարդություններից ու հեշտությամբ պայքարել վիրուսի դեմ, իսկ ցանկալի արդյունքին հասնելու ամենապարզ միջոցը սննդակարգն առողջարար մթերքով հարստացնելն է։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք բնական ճանապարհով կմաքրեն թոքերը։ Ընդ որում` այս մթերքն ամենօրյա սննդակարգում ներառելը ոչ միայն կօգնի մաքրել թոքերը, այլև կամրապնդի իմունային համակարգը։
Քրքում

Փորձագետների խոսքով` քրքումը թեյին ու տարբեր ուտեստներին ավելացնելը պաշտպանում է թոքերն ախտահարումից։ Այս համեմունքի գլխավոր բաղադրիչը քրքումինն է, որը պաշտպանում է թոքերը ֆիբրոզի և սուր շնչառական դիսթրես համախտանիշի զարգացումից։ Բացի այդ, քրքումը նաև նվազեցնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, ալերգիկ ասթմայի և թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչը պայմանավորված է դրա հակաբորբոքային հատկություններով։
Կանաչ թեյ
Կանաչ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլային միացությունները նույնպես կարող են հզոր հակաբորբոքային ազդեցություն ունենալ` օգնելով թոքերին մաքրվել կուտակված խորխից։ Բացի այդ, կանաչ թեյը համարվում է հիանալի կանխարգելիչ միջոց թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ։ Նման արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական խմել երկու բաժակ կանաչ թեյ։
Կոճապղպեղ
Կոճապղպեղի յուղերն օգնում են թոքերին ու շնչուղիներին մաքրվել կուտակված տոքսիններից։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է իմունային համակարգն ամրապնդող վիտամիններով ու հանքանյութերով, այդ թվում՝ կալիումով, մագնեզիումով, բետա-կարոտինով ու ցինկով։
Մեղր
Մեղրն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով և օգնում է մեղմել շնչառական խնդիրներով պայմանավորված տհաճ զգացողությունները։ Բացի այդ, այս մթերքը նաև ամրապնդում է իմունային համակարգը՝ օգնելով ավելի լավ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ։
Սխտոր
Սխտորի ակտիվ բաղադրիչը՝ ալիցինը գործում է որպես հզոր բնական հակաբիոտիկ և օգնում է պայքարել ռեսպիրատոր վարակների դեմ, որոնք ախտահարում են թոքերը՝ դառնալով հևոցի ու լճացումների զարգացման պատճառ։
Հակաօքսիդանտներով հարուստ մթերք
Պարբերաբար բալ, ձիթապտուղ, հունական ընկույզ, լոբի, ոսպ ու կանաչ տերևավոր բանջարեղեն ուտելը կօգնի զգալիորեն նվազեցնել թոքերի հյուսվածքներում բորբոքային գործընթացներն ու մեղմել շնչառական համակարգի հիվանդությունների ընթացքը՝ արագացնելով ապաքինումը։
Կաթ
Մեծ քանակությամբ հեղուկի գործածությունն օգնում է մաքրել արյունն ամբողջությամբ չթթվայնացած նյութափոխանակության արգասիքներից, որոնք կուտակվում են թոքաբորբի ժամանակ, ինչպես նաև նպաստում է թոքերում կուտակված խորխի դուրսբերմանը։ Մասնագետների խոսքով՝ այս դեպքում առավել օգտակար են կաթն ու հանքային ջուրը։
Նյութի աղբյուրը` The Health Site

error20