40 րոպե ուշացումով նիստերի դահլիճ ժամանած քաղաքապետը բարձր տրամադրությամբ հումորներ է անում, հռհռում, Խաժակյանին էլ խորհուրդ տվեց նյարդայնալու դեմ <<տաբլետկաներ>>խմել․ Թ․ Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի ուշ ներկայանալուն և հումորներ անելուն

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ազիզյաններից» սահուն քաղաքապետի աթոռին քայլ արած անձը, ով այս ծանր իրավիճակում 40 րոպե ուշացումով ժամանել է նիստերի դահլիճ և ժամանման պահից բարձր տրամադրությամբ հումորներ է անում ու հռհռում է, պրն. Խաժակյանին խորհուրդ տվեց նյարդանալու դեմ «տաբլետկաներ» խմել:

Ես էլ իմ հերթին ուղղեցի` որ «տաբլետկաներն» իրենց պրոֆիլն է և իրենց քաղաքական թիմի ղեկավարի թուլությունը:

Մեղադրելու չի, ինչ տեսնում են, դա էլ սովորում են: «Տաբլետկաների» սերն էլ ակնհայտ է: Չէ՞, պրն.Մարության:

Հ.Գ. Նարկոդիսպանսերի արխիվները պինդ պահեք, հանկարծ չհրկիզվեն»:

error20