<<Ինչպես Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվեն, այդպես էլ կլինի>>․ Լավրովը՝ Միութենական պետության շրջանակներում ՌԴ-ի ու Բելառուսի ինտեգրման մասին

Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը տեղի կունենա երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածություններին համաձայն: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն։

«Կարդացել եմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, թեև ոչ բոլոր հարցազրույցները, բայց նրա խոսքերից բերված մեջբերումների համաձայն՝ ինտեգրման խորացման հարցում նա ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ Ինչպես նրանք կհամաձայնեցնեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդպես էլ կլինի»,- ասել է նա:

Միաժամանակ, Լավրովը նշել է՝ նախագահների բանակցությունները տեղի կունենան երկու օրից, ուստի «շտապել պետք չէ, ամեն ինչ շատ շուտով հայտնի կլինի»:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «իր բազմավեկտոր քաղաքականության պատճառով Բելառուսին անվստահելի գործընկեր և դաշնակից չի համարում»: Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է, որ Եվրոպայի խորհուրդը հարաբերություններ հաստատի Բելառուսի հետ։

error20