<<Անապատի սպիտակ արևը>>ֆիլմից հայտնի դերասանը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով

Վրացի և խորհրդային դերասան Կախի Կավսաձեն, որը «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում մարմնավորել է Սև Աբդուլայի դերը, հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով:  Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով վրացական Առաջին ալիքի կայքը:

Դերասանը տեղափոխվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա: Բուժհաստատության տնօրենը տեղի հեռուստաալիքին հայտնել է, որ Կավսաձեի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Առաջին ալիքի փոխանցմամբ՝ 2020 թվականի վերջին 85-ամյա դերասանն արդեն բուժում ստացել էր տվյալ հիվադանոցում: Այն ժամանակ նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել էր ռուս դերասան Միխայիլ Բոյարսկին, որը 10 օր առաջ էր պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

error20