Ֆեկիրը հնարավոր է վերադառանա Լիգա 1

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն:

Ըստ Fussball Transfers-ի՝ «Ռենը» հետաքրքրված է 27-ամյա ֆրանսիացի փլեյմեյքերի ծառայություններով, որը «Լիոնի» նախկին խաղացողին դիտարկում է որպես Էդուարդո Կամավինգային փոխարինող:

«Կարմիր-սևերի» ղեկավարները վախենում են կորցնել 18-ամյա կիսապաշտպանին, որին հավակնում են եվրոպական մի քանի թոփ ակումբներ, և մտադիր են նրան փոխարինել Ֆեկիրով:Հիշեցնենք, որ Ֆեկիրի պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո:

error20