Քիմ Քարդաշյանի հրապարակումները Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Նախ Քիմը վերահրապարակել է ամերիկահայ հանրահայտ երգչուհի Շերի տեսաուղերձը, որտեղ երգչուհին ասում է` ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և ԱՄՆ-ն զենք է վաճառում նրանց:

Քիմը վերահրապարակել է նաև «System of a Down» ռոք խմբի հրապարակած տեսանյութը, որտեղ խմբի անդամները պատմում են, թե ինչու են 15 տարվա դադարից հետո վերամիավորվել և ստեղծել Արցախին նվիրված «Protect The Land» և «Genocidal» ստեղծագործությունները: Տղաները տեսանյութում նաև ասում են, որ շուրջ 100 000 արցախցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ստեղծված իրավիճակի պատճառով:

error20