Քիմ Քարդաշյանը Հելոուինի առթիվ «վերածվել է» թրթուրի, իսկ Քանյե Ուեսթը՝ բզեզի. հեռուստատեսային աստղը նոր լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան հեռուստատեսության աստղ, Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը նոր ընտանեկան լուսանկարահանում է անցկացրել Հելոուինի առթիվ՝ իր և ընտանիքի անդամների համար նոր կերպարներ ընտրելով:

Այս անգամ նրանք բոլորը «վերածվել են» կենդանական աշխարհի ներկայացուցիչների: Լուսանկարահանման ընթացքը պատկերող տեսանյութը Քիմը հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Քարդաշյանը բոլոր 4 երեխաներին թրթուրների հանդերձանք է հագցրել, իր համար ընտրել է մայր թրթուրի կերպարը, իսկ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համար սարսափազդու բզեզի կերպար է ընտրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հրապարակել էր այլ թեմատիկ լուսանկար, որում Քանյեն ներկայացել էր դինոզավրի, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ նախամարդկանց կերպարներով: