Փաշինյանը վաճառում էր մեր հայրենիքը, երբ մենք զբաղված էինք իրար ատելով, մենք պարտվել ենք այն օրը, երբ նա մեզ թշնամացրեց. Արփինե Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյան չի հասկանում, թե ինչ է արել, ես իրեն կբացատրեմ ինչ է արել: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:Նա 2,5 տարվա ընթացքում պարտության է պատրաստել Հայաստանի Հանրապետությունը, մենք պարտվել ենք այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը մեզ թշնամացրեց»,- ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց զրոյական կետից, իսկ հիմա պետությունը տանում է զրոյական կետի:

«Նա՝ մեծ տերեր ունեցող փոքր մարդը, վաճառում էր մեր հայրենիքը, երբ մենք զբաղված էինք իրար ատելով, թշնամություն անելով: Նիկոլ Փաշինյանն ինքն է պարտվել և ուզում է ապացուցել, թե Հայաստանն է պարտվել: 44 օրվա ընթացքում նա սպանում էր քո հորը, քո ամուսնուն, քո եղբորը, իմ եղբորը, որպեսզի պահեր իր աթոռը և դրա համար այս մարդը արժանի չէ ընդհանրապես հայրենիք ունենալու»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի մեկ առաքելություն` պետության վախճանը, իսկ իրենց առաքելությունը հայրենիքի փրկությունն է: Նա նկատեց, որ հիմա աշխարհում մեզ չեն հարգում: «Եթե ուզում ես փրկել հայրենիքը, քո տեղը այստեղ է, «ֆեյսբուքում» չէ, տանը չէ, այլ այստեղ է: Հայաստանը թուրքի առաջ բերածը, հաղթանակը մեզանից գողացածը պետք է հեռանա, գերեզման պղծողը պետք է հեռանա: Կանգնում ենք այստեղ մինչև ինքը գնա, կա՛մ՝ մենք, կա՛մ՝ ինքը»,-ասաց նա:

error20