Տոկիոն առաջիկայում շահագործման կհանձնի ևս 2 մարզահամալիր

Տոկիոյի քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ առաջիկայում ևս երկու օլիմպիական մարզահամալիր հասանելի կդառնա հասարակության համար: Դրանք փակվել էին համավարակի պատճառով:

Սեպտեմբերի 19-ից կգործի «Musashino Forest Park» մարզական կենտրոնը, որտեղ հնարավոր կլինի զբաղվել խմբային յոգայով և այլ առողջարարական վարժություններով: Այցելուները կօգտվեն հիմնական մարզադաշտից և փակ լողավազանից: Օլիմպիական խաղերի ընթացքում այս հաստատությունում տեղի կունենան բադմինթոնի և սուսերամարտի մրցումները, իսկ պարալիմպիկ մարզիկները կմրցեն անվասայլակներով բասկետբոլի մրցաշարում:
Երկրորդ Tasumi ջրագնդակի կենտրոնն իր դռները կբացի սեպտեմբերի 23-ին։ Դրանք առաջին օլիմպիական վայրերը չեն, որ վերադառնում են լիարժեք գործունեության: Հուլիսին բացվեց թիավարության «Կասայի» կենտրոնը։ Ակնկալվում է, որ առաջիկայում կաշխատի նաև «Արիակե» վոլեյբոլի մարզահամալիրը:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում օլիմպիական խաղերի համար նախատեսվում է օգտագործել 42 մրցասպարեզ։

error20