Վալենսիան ամռանը կվաճառի թիմի մի շարք առաջատարների

Վալենսիայի» սեփականատեր Պետեր Լիմը ցանկանում է կրճատել «չղջիկների» ծախսերը:

Այդ պատճառով իսպանական ակումբը մտադիր է բաժանվել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներից, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ավելի մատչելի խաղացողներ:

Միևնույն ժամանակ, հաջորդ մրցաշրջանում թիմի առջև դրվելու է Եվրոպա լիգա մտնելու խնդիր:

Ըստ As-ի, ակումբը պատրաստ է բաժանվել դարպասապահ Յասպեր Սիլլեսենից ու հարձակվող Մաքսի Գոմեսից:

error20