Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարhին բախվել են Volkswagen Touareg-ը և Opel–ը․ կա զոհ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Վանո Ս․, ծնված 1985 թ․) և «Opel» (վարորդ՝ Ռուստամ Օ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 5 մ գլորվել մոտակա ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Արեն Օ․-ն (ծնված 2009 թ․) և «Volkswagen Touareg»-ի վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կալիպսիկ Գ․-ի (ծնված 1938 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

error20