Սպիտակ տան աշխատակիցը բացահայտել է՝ ինչ են նվիրել Օբամաներն Էլիզաբեթ 2-րդին, որից նա հուզվել է 09:17 • 26.06.20

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին նվիրել են նրա հանգուցյալ հոր՝ Ջորջ VI-ի՝ Ամերիկա կատարած վերջին այցի՝ այդ թվում 2011 թվականին ճաշկերույթի հրավերների և գրառումների հավաքածուն՝ հուզելով 94-ամյա թագուհուն, գրում է Daily Motion-ը։

Սպիտակ տան նախկին աշխատակից Կապրիցիա Մարշալը People ամսագրին ասել է. «Տեր և տիկին Օբամաները շատ էին սիրում նրան։ Մեր ուսումնասիրությունների ընթացքում իմացանք, որ Էլիզաբեթ 2-րդը մտերիմ հարաբերություններ է ունեցել հոր հետ և մրա մահից հետո փայփայել է նրանից մնացած բոլոր հուշերը»։
Սպիտակ տան աշխատակցի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի թագուհին շատ է հավանել նվերը և նրա աչքերում արցունքներ են հայտնվել։

«Նա նայեց նախագահին ու ասաց․ «Շատ շնորհակալ եմ այս նվերի համար»»,- հայտնել է Մարշալը։
Օբաման և նրա կինը թագուհուն նաև ծաղիկներով կրծքազարդ են նվիրել, որը միապետը կրել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2019 թվականին հանդիպման ժամանակ։

error20