Սեպտեմբերին տեղի կունենա Փարիզի նորաձեւության շաբաթը

Այս տարվա սեպտեմբերին Փարիզում այնուամենայնից տեղի կունենա նորաձեւության շաբաթը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիական նորաձեւության ֆեդերացիան։ Միջոցառումը կանցկացվի սովորականի նման, առկա ֆորմատով։ Այն կմեկնարկի սեպտեմբերի 28-ին եւ կավարտվի հոկտեմբերի 8-ին։ Թվային հարթակները, որոնք նախատեսված են տղամարդկանց նորաձեւության ցուցադրության եւ բարձր նորաձեւության ցուցադրության համար, որոնք օնլայն ֆորմատով տեղի են ունենալու հուլիսին, նույնպես կգործեն եւ կլրացնեն առկա ֆորմատին։ Այլ մանրամասներ ժամանակացույցի հետ կապված չի հաղորդվում, սակայն բոլոր այն ապրանքանիշները եւ նորաձեւության տները, որոնք միշտ մասնակցել են այս միջոցառմանը, ներկայացված կլինեն։ Դեռեւս հայտնի չէ, թե Միլանի, Լոնդոնի եւ Նյու-Յորքի նորաձեւության շաբաթները արդյոք տեղի կունենան առկա ֆորմատով, թե՝ ոչ։

error20