Ռուս թոքաբանը բացատրել է, թե ինչպես և որքանով են վերականգնվում թոքերը կորոնավիրուսից հետո. РИА Новости

Ռուս թոքաբան Ալեքսանդր Կարաբինենկոն Радио Sputnik-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչպես և որքանով են վերականգնվում կորոնավիրուսից բուժված մարդկանց թոքերը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսային հիվանդություն տարած մարդու թոքերում մանրաթելային փոփոխություններ են ի հայտ գալիս՝ ճիշտ նույն կերպ, ինչպես թոքերի մնացած բորբոքային հիվանդությունների դեպքում, իսկ դրանց վերականգնումը երկար ժամանակ է պահանջում:
«Շնչառական մարմնամարզությունն ու ամրապնդող գործողությունները հակացուցված չեն և կարող են օգտակար լինել, բայց ամեն բան կախված կլինի տվյալ մարդու օրգանիզմի՝ վնասված հյուսվածքները վերականգնելու կարողությունից: H1N1 վիրուսը տարած մարդկանց մոտ ևս մանրաթելային նման փոփոխություններ նկատվել էին, դրանց վերականգնման համար մոտ 1.5-2 տարի էր պահանջվել: Ոմանք էլ մինչև այժմ դեռ ապաքինվում են», – նշել է թոքաբանը:

error20