Ռուսաստանում օլիգարխներ չկան․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանում չկան օլիգարխներ, այսինքն՝ գործարարներ, ովքեր իրենց դրամական միջոցները օգտագործում են քաղաքական կյանքի վրա ազդեցություն գործելու համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս կերպ նա մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե ռուսական օլիգարխների փողերով ֆինանսավորվում են բելառուսական ընդդիմադիրները։ «Մենք տեղյակ չենք ինչ որ ռուս օլիգարխների մասին, կամ նրանց գոյության մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը, եւ հիշեցրել, որ օլիգարխներ է ընդունված ասել այն գործարարներին, ովքեր ունեն քաղաքական ձգտումներ եւ ցանկություն՝ իրենց գումարները օգտագործել քաղաքականության վրա ազդեցություն գործելու համար։

error20