Ռուսաստանի երիտասարդ ձեռագնդորդները կասկածվում են պայմանավորված խաղերի մեջ

Ռուսաստանի ձեռքի գնդակի երիտասարդական հավաքականի 8 անդամներ հեռացվել են թիմից: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ձեռքի գնդակի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Ըստ ֆեդերացիայի էթիկայի կոմիտեի կատարած հետաքննության, այդ ձեռագնդորդները Եվրոպայի առաջնության ժամանակ խաղադրույքներ են կատարել հավաքականի պարտության վրա և անձամբ մասնակցել դրանց արձանագրման գործում:

 

Բոլոր այդ մարզիկները սեպտեմբերի 21-ից սկսած հեռացվել են խաղերից, մինչև որ ձեռքի գնդակի ֆեդերացիան վերջնական որոշում կկայացնի այդ կապակցությամբ:

 

Նշենք, որ ձեռքի գբդակի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է այս տարվա օգոստոսին, Խորվաթիայում, Ռուսաստանի ընտրանին զբաղեցրել է նախավերջին` 15-րդ տեղը:

error20