Ռոնալդուի էմոցիոնալ գրառումը ՄՅՈՒ-ի հաղթանակից հետո

Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիոնալ գրառում է կատարել Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1).

«Անգլիական Պրեմիեր-լիգայում յուրաքանչյուր խաղ միշտ հիանալի պայքար է երեք միավորի համար: Այսօր մենք հասկացանք, թե ինչ խոչընդոտներ ենք ունենալու մեր ճանապարհին, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր նպատակների վրա: Միասին: Ուժեղ ենք, կենտրոնացած: Առաջ «Սատանաներ»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք՝ այդ խաղում Ռոնալդուն խփեց իր 4-րդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

error20